ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ` ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարեց բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու մասին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ դեռ փետրվարին կայացած ճեպազրույցում էր վստահեցրել, որ ՀՀԿ ցուցակում չեն լինի ձեռներեցությամբ զբաղվող մարդիկ: «Հայտնի բիզնեսմենները մեր ցուցակում այլեւս չեն լինելու: Դա հստակ է, եւ դրա մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը»,-ասել էր նա: Մինչդեռ ՀՀԿ ցուցակի հրապարակումից հետո պարզվեց` իշխանությունները ստել են. ՀՀԿ ցուցակում են այս կուսակցության գրեթե բոլոր հայտնի գործարարները` Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Գարեգին Նուշիկյան, Վրեժ Մարկոսյան, Արկադի Համբարձումյան, Կարեն Կարապետյան եւ այլոք: Իսկ այսքանից հետո ՀՀԿ-ն կարգախոս է հռչակել` «Հավատանք, որ  փոխենք»: Այս կուսակցությունը հասարակությանը խաբում է ամեն քայլափոխի: Եւ այդքանից հետո էլ իրեն հավատալու կոչ է անում:




Լրահոս