Ամեն հինգշաբթի կառավարության նիստերի ավարտից հետո կան նախարարներ եւ կառավարության անդամներ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլոք, որ կառավարության շենքից հետնամուտքով են դուրս գալիս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս այդ ճանապարհով է հեռանում կառավարությունից: Երեկ, երբ մի քանի լրագրողներ հետնամուտքի մոտ Մարգարյանին էին սպասում, իսկ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանն էլ լուսանկարում էր այնտեղ տեղակայված մեքենաները, հանկարծ Գեւորգյանին մոտեցան երկու «թափով» տղերք եւ ներկայանալով ԱԱԾ աշխատակիցներ` արգելեցին նրան լուսանկարել: Հայկ Գեւորգյանը բացատրեց, որ դա իր իրավունքն է, եւ ինքը կարող է լուսանկարել: ԱԱԾ աշխատակիցները կոպիտ կերպով «բացատրեցին», որ լրագրողը նման իրավունք չունի: Զրույցի վերջում նրանք սպառնացին հետ վերադառնալ եւ ասել` նա նման իրավունք ունի, թե չէ:
ԱԱԾ-Ի ՏՂԵՐՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ