Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած` կուսակցություններն արդեն լծվել են քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրելու եւ ընտրակաշառքի խոստումներ տալու սուրբ գործին: «Ժողովուրդ»-ին զանգահարած մի քաղաքացի նշեց, որ Երեւանի Հարավարեւմտյան թաղամասում ՀՀԿ-ն սկսել է լայնածավալ քարոզչություն: Քաղաքացու հավաստմամբ` ՀԱԹ-ի բոլոր մանկապարտեզներում դաստիարակչուհիներին հատուկ բլանկ են տվել եւ ստիպել նրանց, որպեսզի երեխաների ծնողներին գրանցեն. «Բոլորին ստիպում են, որ ՀՀԿ-ի համար առնվազն 5 ընտրող գտնեն: Ասում են` էսի ՀՀԿ-ի շնորհիվ ա, որ մանկապարտեզներն անվճար ա, ՀՀԿ-ի շնորհիվ ա, որ սաղ բակերում ֆուտբոլի դաշտ ու խաղասրահ կա, ու տենց ստիպում են, որ գրանցվենք ՀՀԿ-ի ցուցակում»: Տեղեկացանք նաեւ, որ Երեւանի շատ մանկապարտեզներում այժմ ավելի շատ ՀՀԿ-ի քարոզչությամբ են զբաղված, քան իրենց մասնագիտական գործունեությամբ:
ՍՏԻՊՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ