Միայն աշխատավարձով ապրող ԿԸՀ նախագահն ու անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ունեցվածքն ու դրամական միջոցները: Այս անգամ կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և մի քանի անդամների կարողությունը` հայտարարագրված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում:

Ըստ այդմ՝ 2013 թվականին Տ. Մուկուչյանի  դրամական միջոցները եղել են 3 միլիոն 847 հազար դրամ և 7 հազար 150 դոլար: Մեկ տարվա ընթացքում նա աշխատանքի վարձատրությունից կարողացել է  7 միլիոն 425 հազար դրամ վաստակել:

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը  2013թ. տարեվերջին ունեցել է 3 միլիոն դրամ: Պետք է նկատել, որ նա տարվա սկզբում ոչ մի դրամ էլ չի ունեցել և այսքան կարողության հասել է ընդամենը մեկ տարվա ընթացքում:  Նա մեկ տարվա ընթացքում ունեցել է 6 միլիոն 972 հազար դրամ եկամուտ, և դա միայն աշխատավարձի շնորհիվ:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ունի 12 միլիոն դրամ և 137 հազար ԱՄՆ դոլար: Նա մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից կարողացել է 6 միլիոն 226 հազար դրամ վաստակել: Այլ եկամուտ չունի:




Լրահոս