Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն հայտնել է, թե իրենք լիովին պատրաստ կլինեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպմանը:
«Մարզիչը շատ աշխատանք է մեզանից պահանջում: Ես թիմին միացել եմ մեկ շաբաթ առաջ, բայց ինձ շատ լավ եմ զգում: Ժամանակի ընթացքում մենք կավելացնենք խաղի տեմպը, իսկ շ կայանալիք հանդիպմանը լիովին պատրաստ կլինենք», – նշել է նա:
Պեպեն խոսել է նաև թիմի նորեկ Խամես Ռոդրիգեսի մասին: «Խամեսը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Ես տեսել եմ նրա խաղը «Պորտու»-ում», – հայտնել է նա: