Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 28-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: