
Հայաստանյաց առաքելական Սբ. եկեղեցին Վարդավառի տոնն այս տարի նշեց հուլիսի 27-ին: Վարդավառը հին հայկական տոնի անվանում ունի, որից պահպանվել է միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Տոնին հաջորդող երկուշաբթին մեռելոց է, երբ հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ։
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում տաղավար տոներին (Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն) հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվել է ոչ աշխատանքային: