Երեկ ավարտվեց «Նոր ալիք 2014» երիտասարդ կատարողների երգի մրցույթը: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ռուբենյանը մրցույթում գրավեց 6-րդ հորիզոնականը, սակայն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Նշենք, որ նա երկրորդ և երրորդ մրցութային օրերի ընթացքում ժյուրիի կողմից մշտապես արժանացել էր առավելագույն 11 գնահատականի: Մրցույթում հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն:
Երեկ փակման արարողության ժամանակ հատուկ հյուրը գերաստղ Ռիկի Մարտինն էր: