«Տիկի՛ն Ալավերդյան, Դուք Ձեզ անկարգ եք պահում՝ որպես կին, անհարմա՛ր զգացեք, տարիքով կին եք»:
ԱԺ վերջին նստաշրջանը, այսպիսով, տարօրինակ բացահայտմամբ նշանավորվեց. ըստ ԱԺ նախագահի` միայն տղամարդիկ կարող են իրենց վատ պահել: Կանայք պետք է հնազանդ լինեն, եւ ինչ ասում է ԱԺ մեծանուն նախագահը, նրանք պետք է սուսուփուս լսեն: Կարծում ենք, որ այդպես չէ: Նախ` Սամվել Նիկոյանը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե իրենց բակում է նստած, այլ խորհրդարանի նախագահությունում, եւ կնոջը կարգի հրավիրելը` ընդամենը կոռեկտ խոսելու համար, հարիր չէ որեւէ պաշտոնյայի, առավել եւս` տղամարդու: Հատկապես, որ կանանց միամսյակ է, գոնե դա պետք է սաստեր ԱԺ խոսնակին: