
16 մարդ՝ զոհվել, ևս 13-ը վիրավորվել են Ֆիլիպիններում «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման՝ խաղաղ բնակիչների շրջանում իրականացրած գործողության ժամանակ. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Սուլու փոքր քաղաքում ահաբեկիչները կրակ են արձակել երթևեկող մեքենաների ուղղությամբ, որոնցում եղել են նաև երեխաներ:
«Աբու Սայաֆ» խմբավորումը համարվում է «Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական խմբավորման «ներկայացուցչությունը« Ֆիլիպիններում: Այն տասնյակ խոշոր ահաբեկչություններ է իրականացրել երկրում վերջին տարիների ընթացքում: