Ո՞ր դեպքում են մուրացկաններին գումար տալիս. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրացկանների թիվն օրըստօրե ավելանում է: Հասարակության աղքատ լինելն, իհարկե, խանգարում է շռայլորեն վճարել փողոցում ձեռքը պահած մարդկանց կամ բնակարանի դուռը ծեծող ու մատաղի կամ վիրահատության գումար հավաքողներին:

Armlur.am-ի հարցումներում հայերը նշեցին, որ սովորաբար օգնում են գումարի կարիք ունեցողներին, թեև իրենք էլ են հավատացած, որ քիչ չեն այնպիսիք, որոնք իրականում կարող են աշխատել, բայց նախընտրում են մուրացկանի կենսակերպը:

Մուրացկանությունն այնքան է տարածվել մեզանում, որ շատ դեպքերում մարդիկ միանգամից տարբերում են իրական կարիքավորին ու մուրալը պարզապես ամենահարմար աշխատանք դարձրածին:

Շատերն էլ նշում էին, որ գումար մուրացողներն այնքան են շատացել, որ նրանք արդեն յուրաքանչյուր քայլափոխի են հանդիպում, իսկ իրենք բոլորին գոհացնել, բնականաբար, չեն կարող:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս