
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել Քեսաբի Գարատուրան Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաօծումը:
Օծման արարողությունը կատարել է Բերիո թեմի առաջնորդ Բարեջան Գերշ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը: Քեսաբի ազատագրումից հետո՝ վարդավառի տոնին առաջին պատարագն է մատուցվել մեծ բազմության ներկայությամբ:
Սրբազան հայրը մարդկանց է փոխանցել Արամ Կաթողիկոսի օրհնությունն ու անվերապահ զորակցությունը: