Փետրվարի 17-ին վրացական ոստիկանությունը Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել է ռուս ձեռնարկատեր Կոնստանտին Ռոդիոնովին՝ նրան կասկածելով ապօրինի ճանապարհով օկուպացված Աբխազիա այցելելու մեջ,-գրում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը.”Ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկում նրա ձերբակալման շուրջ իրավիճակը պարզեցնելու ու հյուպատոսային օգնություն ապահովելու ուղղությամբ: Ներկայումս ռուսական կողմի հարցերը մնում են անպատասխան: Վրացական իշխանությունները խուսափում են մեր քաղաքացու ձերբակալման փաստը ու նրա նկատմամբ հարուցված մեղադրանքի բնույթը հաստատելուց: Տեղի ունեցածը հերթական անգամ հաստատում է, որ որևէ երաշխիք չկա Վրաստան այցելող ռուսների անվտանգության համար”:Նշվում է, որ ռուս գործարարին Վրաստանում սպառնում է 2-4 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը ներկայումս Վրաստանից պահանջում է վերացնել “Օկուպացված տարածքների մասին”օրենքը, որով քրեական հետապնդման են ենթարկվում Վրաստան այցելած այն անձինք, ովքեր դրանից առաջ այցելել են Աբխազիա ու Հարավային Օսիա:
Ռուս քաղաքացիների համար Վրաստան այցելելը վտանգավոր է. Ռուսաստանի ԱԳՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ