Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր» սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունն ամբողջությամբ արգելք է դրել Ուկրաինայից ցանկացած կաթանամթերքի տեղափոխման վրա: Դա բացատրվում է ուկրաինացիների կողմից սանիտարա-անասնաբուժական պահանջների խախտմամբ:
Նշվում է նաև, թե ուկրաինացի արտադրողները չեն վերահսկում իրավիճակը, հատկապես՝ հակաբորբոքայինների և այլ վտանգավոր նյութերի կիրառման հետ: Դրանց պարունակությունը որոշ մթերքներում երբեմն տասնյակի գերազանցում է նորման:
Պաշտոնական Կիևը կտրականապես համաձայն չէ իր արտադրանքին տրվող գնահատականին:
Նշենք, որ Մոսկվան վերջին ամիսներին արգելք է սահմանել նաև Ուկրաինայից մի շարք բուսական մթերքների և խոզի մսի ներկրման վրա:

























































































