ՆԱԵՎ ԿԱՆԱՅՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստի ժամանակ դրսում կրկին բողոքի ակցիա էր: Ակցիայի ժամանակ հասարակական կարգի պահպանման աշխատանքներ իրականացնող տղամարդ ոստիկաններին այս անգամ միացել էին նաեւ կին ոստիկաններ` համարելով, որ դա իրենց աշխատանքն է: Նշենք, որ կին ոստիկանների` դրսում աշխատելը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մտահղացումն է, եւ առաջիկայում ստեղծվելու է ոստիկանության «Հատուկ ստորաբաժանում», որտեղ աշխատելու են մեծ թվով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա, որտեղ հավաքվում են տարբեր մարդիկ՝ փորձելով իրենց բողոքը լսելի դարձնել պատկան մարմինների ականջների համար:

Ն. Ս.




Լրահոս