«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ Ազգային ժողովի ճաշարանը չի գործում: Պատգամավորների օգնականները, խորհրդարանում աշխատող փորձագետներն ու ընդհանրապես ԱԺ աշխատակազմի աշխատակիցները ստիպված են լինում ընդմիջման ժամանակ դուրս գալ ԱԺ շենքից:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչու է փակվել ԱԺ ճաշարանը և երբվանից է գործելու:
«Ազգային ժողովում հանրային սննդի ծառայություններ կազմակերպելու և մատուցելու նպատակով «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է և վերոնշյալ ՍՊԸ-ն պայմանագրի ժամկետը երկարաձգելու ցանկություն չի հայտնել»,- մեզ հետ զրույցում նշեց Գ. Պողոսյանը:
Փաստորեն, դեռևս պարզ չէ, թե մինչև երբ է ԱԺ-ում այդ իրավիճակը շարունակվելու: Աժ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանին էլ ընդհանրապես նման հարցերը չեն հետաքրքրում: Նա զբաղված է կրճատումներով ու լրագրողների«քասթինգով»: