30-ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով երկրի ամենահարուստ մարդն է համարվում նաեւ հրաժարականից հետո, ձեռք է բերել նոր առանձնատուն: 75-ամյա Բերլուսկոնին տունը գնել է իր ընկերոջից` սենատոր Մարչելո դել Ուտրիից, սակայն չի հաղորդվում, թե որքան է վճարել: Առանձնատունը գտնվում է Հյուսիսային Լոմբարդիա մարզում` Կոմո լճի ափին: Այն ունի երեսուն սենյակ, թենիսի կորտ ու ներքին նավահանգիստ` դեպի լիճ ելքով: Ներկայում Բերլուսկոնին ունի վեց առանձնատուն` Իտալիայում ու երկրից դուրս: Ըստ իտալական լրատվամիջոցների` 2011 թվականին Բերլուսկոնիի եկամուտներն ավելացել են 17%-ով ու հասել 48.180 միլիոն եվրոյի:




Լրահոս