
Իրանի նախագահ Հասան Ռուհանին մոտ ապագայում պլանավորում է պաշտոնական այց կատարել Հայաստան` քննարկելու տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները և ուսումնասիրելու Թեհրան-Երևան հարաբերությունների հետագա զարգացման նոր ուղիները. գրում է իրանական ՖԱՐՍ գործակալությունը:
«Այդ հարցով զբաղվում ենք, բայց նախագահի խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով այցի կոնկրետ օր դեռևս չենք կարող նշել: Ամեն դեպքում, այց տեղի կունենա», – ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռաեիսին: