ՄԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի ռեստորաններից մեկը հարստացել է մկներից պատրաստված ճաշատեսակների շնորհիվ: Այդ ռեստորանում կրծողներից պատրաստում են բազմազան ուտեստներ, որոնք արժեն ավելի թանկ, քան հավի կամ խոզի մսից պատրաստված ուտեստները: Հաստատության սեփականատեր Վան Շեն ասում է. «Մարդիկ կարծում են, թե մկները կեղտոտ կենդանիներ են: Սակայն մենք ուտեստներ ենք պատրաստում միայն վայրի մկներից, որոնք ապրում են քաղաքից դուրս: Հավատացնում եմ, որ դա շատ օգտակար կերակուր է»: Զարմանալի է, բայց, նահանգի շատ բնակիչներ համաձայն են նրա հետ եւ կարծում են, որ թե՛ տապակած եւ թե՛ խաշած մուկը հավասարապես համեղ է:




Լրահոս