
«Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս դատարանի դահլիճում իր փեսայի ինքնավնասման դեպքին՝ ասաց, որ էլ չգիտեն ինչ անեն:
«Այս բանդայի գործը կազմակերպված է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ձեռքով ու դրա համար ոչ մի ամբաստանյալ չի կարողանում հասնել արդար դատավճռի:
Ես դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու մինչ օրս պատասխան չեմ ստացել: Այս ի՞նչ են անում այս տղաների հետ: Ի՞նչ է լինելու այս ամենի վերջը»,-ասաց տիկին Իռան: