«ՀիմնաՏավուշ»-ը «քաշում» է տավուշցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2013թ. Տավուշի մարզի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը և մի քանի դիտավանցիներ դատի էին տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին:

Պատճառն այն էր, որ «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է իրենց ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել: Դրա պատճառով եգիպտացորենը գերհասունացել է, չորացել եւ ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա:

Բացի այդ՝ պարզվում է, որ  «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամն այս տարվա հուլիսի 15-ին Հայաստան է ներմուծել 2658 կգ ապրանք, որն այդպես էլ սահմանված ժամանակում չի հայտարարագրել, և տնօրեն Հրաչ Թումանյանը պետական եկամուտների կոմիտեի կողմից տուգանվել է 50.000 դրամով:




Լրահոս