ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մենք բազմանդամ ընտանիք ենք եւ ապրում ենք սոցիալապես անապահով պայմաններում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան նպաստ ստանալու համար, եւ արդյոք կապ ունի բնակարանում գրանցված անձանց թիվը:

Նունե Սահակյան, 58 տարեկան, գործազուրկ


ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ռեգիստրում ընդգրկվելու համար ՀՀ  բնակիչը պարտավոր է համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի ռեգիստրին, որտեղ գտնվում է իր նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Մանրամասն պարզաբանումների, խորհրդատվության, հաշվառվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը քաղաքացին կարող է ճշտել նաեւ սոցիալական ծառայությունների տարածքային մարմնից: Տեղեկացնում ենք նաեւ, որ ամբողջական եւ հավաստի տեղեկատվություն չներկայացնելու դեպքում  ընտանիքը չի կարող օգտվել պետական աջակցությունից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ զգույշ է պետք լինել նպաստից չզրկվելու համար: Ինչպես բոլոր մյուս դեպքերում, երբ քաղաքացին  պետությունից նյութական ակնկալիք ունի,  մանրամասնորեն պետք է ծանոթանալ գործող օրենսդրությանը: Ավելին, նման օրենքները հաճախ են փոփոխվում, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հետեւողական լինել եւ պարբերաբար տեղեկանալ նաեւ փոփոխությունների մասին: Այլապես, երբ պետական աջակցության պարբերականությունը խախտվի, քաղաքացուց մեծ ջանքեր կպահանջվեն գումար ստացողների ցուցակում վերստին ընդգրկվելու համար:




Լրահոս