Ռոնալդինյոն ցանկանում է հեռանալ «Ատլետիկո Մինեյրո»-ից: Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն դիմել է ակումբի ղեկավարներին, որպեսզի պայմանագիրը վաղաժամկետ լուծարվի:
Նշվում է նաև, որ Ռոնալդինյոյի դժգոհության պատճառ է հանդիսացել վերջին ամիսների ընթացքում բավականաչափ խաղաժամանակ չստանալու հանգամանքը:
«Ատլետիկո Մինեյրո»-ից հեռանալու դեպքում ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ կունենա: Նրա ծառայություններով են հետաքրքրված Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի քանի ակումբներ: