![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/lur-kadr13.jpg)
Լուսանկարն արվել է Ամիրյան-Զաքյան խաչմերուկում
Այս բնակարանի սեփականատերն Ամիրյան փողոցի անկյունում գտնվող շենքի վերջին հարկում է ապրում: Բայց նա իր տան պատշգամբից բացվող տեսարանը քիչ է համարել ու շենքի տանիքին օթյակ է կառուցել: Այն որքան էլ գեղեցիկ ու ինքնատիպ լինի, համաձայնեք, միեւնույն է՝ գավառականության ցայտուն դրսեւորում է: