
Մեծ Բրիտանիայի Քովենթրի քաղաքում ապրում է Աշխարհի ամենամեծ ալբինոս ընտանիքը: Ասլամների ընտանիքը, որոնց անդամները ապրում են միմյանցից 5 մղոն հեռավորության վրա, ունեն շատ սպիտակ մաշկ եւ մազեր: Նրանց տեսողությունը վատանում է ուժեղ լույսի ներքո: Ասլամները 10 րոպեից ավել չեն կարող նստել արեւի տակ, քանի որ նրանց մաշկը հեշտությամբ արեւահարվում է: Ասլամների 6 երեխաներն էլ ժառանգել են ծնողների գենետիկ խախտումները: