Մոսկվայի բնակչին սպանած ադրբեջանցին դատապարտվեց 17 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի  դատարանը ադրբեջանցի Օրհան Զեյնալովին դատապարտել է 17 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է Եգոր Շչերբակովի սպանության համար. հայտնում է gazeta.ru-ն:

Բացի այսքան տարի պատժաչափից՝ Զեյնալովը սպանվածի ընտանիքին պարտավոր է վճարել նաև 3 մլն ռուբլի: Պետք է նշել նաև, որ իր հերթին դատախազը 1 տարի ավել պատիժ էր պահանջում և առաջարկում դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ հետաքննության տվյալների՝ 2013թ. դեկտեմբերի 10-ին Զեյնալովն ալկոհոլի ազդեցության տակ Մոսկվայի 25-ամյա բնակչի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում դանակահարել է երիտասարդին և սպանել նրան:

Օրհանի պաշտպանը մտադիր է բողոքարկել դատավճիռը:




Լրահոս