
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ընկերների մեծ քանակը վկայում է մարդու ուղեղի մեծության մասին:Նման բացահայտում է արվել 40 կամավորների մասնակցությամբ իրականացված փորձի արդյունքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մեծ է մարդու ուղեղը, այնքան շատ ընկերներ ունի: Երեւույթը բացատրվում է այն հանգամանքով, որ ընկերական հարաբերությունները ուղեղից որոշակի էներգիա են խլում. մարդը գործի է դնում իր ճանաչողական ունակությունները` հասկանալու դիմացինին: