«Տոնուս» շինարարական ընկերության կողմից տուժած քաղաքացիների գործը սառեցված վիճակում է: Ավելի քան 160 բնակարանատերեր հայտնվել են անելանելի վիճակում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասացին, որ իրենք այս անորոշությունից անհանգստացած են ու մտահոգված.«Տարօրինակ, սառը պատերազմին նմանվող իրավիճակ է: Ոչ մի գործողություն չի կատարվում և դրանից է՛լ ավելի ենք նյարդայնանում»:
Հիշեցնենք, որ «Արցախբան»-ի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» և «Ավի» հայկական ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը տուժած քաղաքացիներին խոստացել էր, որ շենքի շինարարությունն առաջիկայում կսկսվի: Սակայն բնակիչները փաստում են, որ այն չկա: Ավելին` «Արցախբանկ»-ը նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ: