Նոր սերնդի ամերիկացի տղամարդիկ ավելի երջանիկ են իրենց զգում խելացի կանանց հետ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի արված հետազոտությանը:
Ավելի վաղ ամուր էին համարվում այն ամուսնությունները, որոնց դեպքում տղամարդը կնոջից բարձր որակավորում ուներ: Սակայն այս հետազոտությունը ցույց է տվել, որ ավանդական «կերակրող-տնային տնտեսուհի» կնոջ կերպարն էականորեն փոփոխության է ենթարկվել:
Վերջին 50 տարում փորձագետները մեծ թվով հարցում են անցկացրել և պարզվել է, որ 2000թ. հետո ամուսնացած զույգերի դեպքում, երբ կանայք պակաս կրթված են եղել, բաժանվելու հավանականությունն ավելի բարձր է եղել: