
Մադրիդի “Ռեալ”-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մերժել է Լա Լիգայի գործող առաջատարի առաջարկած նոր պայմանագիրը: Ներկայիս պայամանգիրը գործում է մինչ 2016 թվականը:A Bola հանդեսի փոխանցմամբ՝ արգենտինացին դժգոհ է իաշխատավարձից եւ ցանկանում է, որպեսզի այն բարձրացվի մինչև 3.5 մլն եվրո: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան իր ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 6 գոլի հեղինակ եւ կատարել 13 գոլային փոխանցում: