
Հարի Փոթերի արկածները հասանելի են նաեւ էլեկտրոնային տարբերակով: Associated Press-ը գրում է, որ կախարդ տղայի մասին պատմող յոթ գրքերն այժմ արդեն վաճառքում են էլեկտրոնային գրքերի տեսքով՝ հեղինակին պատկանող Pottermore ինտերնետային կայքում: Այս մասին այսօր հայտնել է կայքի հիմնադիրը:Գրքերն այժմ հասանելի են անգլերենով եւ արժեն 7.99 ամերիկյան դոլար: Իսկ աուդիո գրքերի տարբերակներն արժեն 29.99 դոլար:Կայքում նաու հաղորդվել է, որ գալիք շաբաթների ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել գրքերի ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն եւ իսպաներեն հրատարակումները: Գրքերը վաճառվում են միայն Pottermore ինտերնետային կայքում: