Կրուտոյը կարող է փակել «Նոր ալիք» մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի երգահան Իգոր Կրուտոյը «Նոր ալիք» մրցույթի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունն այլևս չի հերիքում, հայտնում է Delfi-ն:

Կայքը գրում է, որ մրցույթի հիմնադիրն ու ժյուրիի անդամը կարող է փոխել մրցույթի անցկացման վայրը: Կրուտոյը նշել է, թե արդեն բազմաթիվ զանգեր է ստացել Ռուսաստանի մի շարք նահանգապետերից, ովքեր առաջարկում են մրցույթը Յուրմալայից այլ վայրեր տեղափոխել:

Նշենք, որ այս տարի մրցույթը լարված սկիզբ ունեցավ, քանի որ ռուս երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան և Օլեգ Գազմանովը չկարողացան ներկա գտնվել մրցույթին:




Լրահոս