Ռեկտորի եղբոր սպանության գործով ձերբակալվել է ռազմական ոստիկանության աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Armlur.am-ը, հուլիսի 24-ին Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին սպանվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանի միջնեկ եղբայրը` Հարություն Գրիգորյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը:

Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն) և 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի զենք պահելը):

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում հայտնաբերվել է Հարություն Գրիգորյանի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա: Այս վարկածի համաձայն` վերջինս մտերմիկ հարաբերություններ է ունեցել ձերբակալվածի կնոջ հետ։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը հայտնել է, որ դաժանաբար սպանված եղբայրը թշնամիներ չի ունեցել: «Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ո՛չ աշխատանքային, ո՛չ այլ խնդիրներ չի ունեցել»,- ասել է ռեկտորը:




Լրահոս