Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ոստիկանության կադրերի ռեզերվից նշանակվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, իսկ Կոտայքի մարզի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը վերցվել է կադրերի ռեզերվ:



















































































