
Ուկրաինական Լուգանսկի քաղաքային խորհուրդը հաղորդում է, որ ռազմական գործողությունների արդյունքում հուլիսի սկզբից զոհվել են ավելի քան 90 խաղաղ բնակիչներ:
«Ռազմական գործողությունների մեկնարկից Լուգանսկում զոհվել է 93 խաղաղ բնակիչ»,-նշվում է հաղորդագրությունում: Հաղորդվում է, որ խոսքը գնում է հուլիսի սկզբից գրանցված զոհերի մասին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հակակառավարական ակցիաները սկսվել էին այս տարվա փետրվարի վերջից: