Սամանդ-ը բախվել է Հոնդաին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am-ինին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում Երևանի Աբովյան փողոցում՝ Ագրարային համալսարանի դիմաց,”Սամանդ” մակնիշի “Երևանյան տաքսի” ծառայության Տ1736 համարանիշի ավտոմեքենան բախվել է “Հոնդա” մակնիշի 27 ՕՕ 553 համարանիշի ավտոմեքենային: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ տաքսու վարորդը, մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան, բախվել է նշված ավտոմեքենայի առջևի մասին:ՃՈ հետաքննիչը պարզում է վարորդների ինքնությունը:




Լրահոս