Իրանն ու Հայաստանը սահմանային Նուրդուզ գոտում վայրի բնության միջազգային պուրակ կհիմնեն, հայտնել է իրանական “Արազ” ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին:Իրանական “ԻՌՆԱ” գործակալության համաձայն`նախագիծը կիրականացվի տարածաշրջանում վայրի բնության քարոզչության նպատակով:Հայաստանի ու Իրանի տարածքում հիմնված այգում կպահվեն բուսական ու կենդանական աշխարհի տեղական տեսակներ: Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ու “Արազ” ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներն ուսումնասիրել են պուրակի տարածքը:
Հայաստանն ու Իրանը վայրի բնության այգի կհիմնեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ