Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի հատվածները կցուցադրվեն Լոնդոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշանավոր գիտնական, մտածող Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի հատվածները ԱՄՆ-ից տեղափոխել են Լոնդոն, որտեղ դրանք կդառնան “Ուղեղը՝ իբրեւ նյութ” ցուցահանդեսի առանցքային տարրը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Էյնշտեյնի ուղեղի կողքին է նաեւ ամերիկացի հանցագործ, սերիական մարդասպան Էդվարդ Ռուլոֆի ուղեղը, որը մոտ 140 տարի առաջ հանցագործի մահապատժից հետո հանվելով՝ համաշխարհային սենսացիա է գրանցել, քանի որ ամենամեծն էր ըստ ծավալի, որ երբեւէ գրանցել էր գիտությունը: Մեծ ֆիզիկոսի ուղեղի հատվածները Լոնդոն են բերվել Ֆիլադելֆիայի Թոմաս Մյութերի անվան բժշկական թանգարանից: Հիշեցնենք, որ Էյնշտեյնի մահից հետո 1955 թ. Թոմաս Հարվի անունով պաթոլոգ-անատոմը հեռացրել էր հանճարի ուղեղը եւ պահել իրեն, ինչը մահացած գիտնականի հարազատների բողոքների հետևանքով մեծ սկանդալ էր հարուցել: Հարվին կորցրել էր աշխատանքը, սակայն պահել էր Էյնշտեյնի ուղեղը: Ձգտելով հասկանալ, թե արդյոք հանճարի ուղեղը տարբերվում է սովորական մարդկանց ուղեղից՝ պաթոլոգ-անատոմը ԱՄՆ տարբեր գիտնականների է ուղարկել այդ ուղեղի կտրվածքները: Այսպիսով մի մասը հայտնվել է բժիշկ Ռորք-Էդամսի մոտ, որը որոշել է հանձնել դրանք Մյութերի անվան թանգարանին: 




Լրահոս