Ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերությունը 3000 եվրոո կվճարի մի աղջկա, որը փորձաշրջան էր անցնում նոր աշխատավայրում եւ ուշացել է աշխատանքից գնացքի ուշացումների պատճառով: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալութունը, Սոազիգ Պարասոլը 2010 թ. ամռանը հայց է ներկայացրել դատարան այն բանից հետո, երբ չի անցել Լիլի փաստաբանական բյուրոյի փորձաշրջանը: Պաշտպանների տվյալներով՝ պայմանագիրը չեղյալ է համարվել ուշացումների համար, որի պատճառը եղել են Լիոն Ամբերիե գծի ուշացումները: Տուժածը Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունից պահանջում էր 45 հազար եվրո՝ որպես վնասի փոխհատուցում:
Փոխհատուցում` գնացքի ուշացման պատճառով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ