Բարբադոսի ռեստորաններից մեկի մատուցողը երկու շաբաթով զրկվել է իր աշխատանքից` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի հետ լուսանկարվելու և հեռախոս պահելու համար:
Լինելով անգլիական թիմի երկրպագու` նա ռեստորանի VIP սրահում նկատել է Ռոբին վան Պերսիին և խնդրել, որ միասին լուսանկարվեն: Հոլանդացի ֆուտբոլիստը համաձայնվել է, սակայն այս ամենը դուր չի եկել ռեստորանի ղեկավարներին:
Խնդիրն այն է, որ ռեստորանի տնօրենը խստիվ արգելել է մատուցողներին հեռախոս օգտագործել ճաշասրահում: Հենց այդ պատճառով էլ Ֆորդն ազատվել է աշխատանքից երկու շաբաթով, իսկ նրանց նկարած աշխատակիցը` զգուշացվել: