Հայաստանի հավաքականը կմեկնի Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականը Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հավաք է սկսել Աբովյանի համալիր մարզադպրոցում: Հավաքականն ապրիլի 13-ին կմեկնի Տրապիզոն, որտեղ կկայանա Լոնդոնի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարը:Տրապիզոնի մրցաշարում 49 եւ 60 կգ քաշային կարգերում կվիճարկվի չորսական ուղեգիր: 49-ում Հայաստանը կներկայացնի Կորյուն  Սողոմոնյանը, 60-ում` Վլադիմիր Սարուխանյանը: 52, 56 եւ 81 կգ քաշային կարգերում կվիճարկվի երեքական ոըղեգիր: Հայաստանը կներկայացնեն համապատասխանաբար Հովհաննես Դանիելյանը, Արամ Ավագյանը եւ Արթուր Խաչատրյանը:  69-ում հանդես կգա Հրայր Մաթեւոսյան:Ուղեգիր կստանան միայն եզրափակիչի մասնակիցները: Տրապիզոնի մրցաշարը  կավարտվի ապրիլի 22-ին:




Լրահոս