ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԸ 1 ՏԱՐՈՒՄ 10 ՄԼՆ Է ՎԱՍՏԱԿԵԼ

Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրեն նոր խորհրդական էր նշանակել Աննա Գեւորգյանին:

«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ Աննա Գեւորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: Աննայի կենսագրական տվյալներից armlur.am-ը տեղեկացավ, որ նա սովորել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ 2009-2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Վարչապետի նոր խորհրդականը հուլիսի 14-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ գույքի հայտարարագիրը: Ըստ դրա՝ նա 2013թ. ունեցել է 3 մլն 800 հազար դրամ: Հետաքրքիր է, որ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից եւ միանվագ վճարներից Ա. Գեւորգյանը կարողացել է 10 մլն 342 հազար դրամ վաստակել:

 

 

 

 

ՄԵՐՕՐՅԱ
«ՌՈԲԻՆԶՈՆ
ՏԱՏԻԿԸ»

80-ամյա միայնակ թոշակառու Հրանուշ Վարդանյանին տեղացիները «Ռոբինզոն տատիկ» են կոչում: Հրանուշ տատիկը հաշմանդամ է, չի ամուսնացել, չունի ոչ մի հարազատ, ամբողջ կյանքում ապրել է միայնակ` Հրազդանի Վանատուր թաղամասի կիսաքանդ տնակում: Թեեւ տնակ բառն այս դեպքում չափազանցություն է: Դա ընդամենը տանիք է, որտեղ ոչ մի կոմունալ հարմարություն չկա. ոչ ջուր, ոչ սանհանգույց: Ծեր կինն իր բնակարանում ընդհանրապես ոչինչ չունի. քնում է գետնին փռված ներքնակների վրա, ջուրը կրում է դրսից, անհիշելի ժամանակներից էլ լույս չունի (անջատել են վարձը չվճարելու պատճառով): Տնակը փայտից է, որի պատերը տեղ-տեղ պոկված են. լույս չունենալու պատճառով ծեր կինը փայտերը պոկել եւ ձմռանը վառել է: Ինչպես ինքն է ասում` ամեն ձմեռ տնակը բարակում է:
Հրանուշ տատիկն ապրում է թոշակ-նպաստով. մոտակա խանութից պարտքով ուտելիք է վերցնում, նպաստը ստանալուց հետո` վճարում: Հրանուշ տատիկի կյանքի միակ երազանքը գոնե մեկ օր մարդավայել ապրելն է: Բակում ունի տարածք, որտեղ կարելի է կառուցել մի փոքր տուն: Շատ է դիմել պատկան մարմիններին, որպեսզի ձեռք մեկնեն,օժանդակեն փոքր-ինչ,բայց…Վերջին օգնությունը Կոտայքի նորանշակ մարզպետ Արամ Հարությունյանից էր՝ 100 դոլար: Հիմա հուսահատ դիմում է մեզ: Ասում է. «Չեմ ամաչում, ցույց տվեք, թող բոլորն էլ իմանան, որ շան կյանք եմ քաշում, ընդամենը մեկ օր, մեկ օր մարդավայել ապրել եմ ուզում առանց «Ռոբինզոն»-ի պիտակի»:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս