ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՋԱԶ

Հուլիսի 15-19-ը Թբիլիսիում 5-րդ անգամ կանցկացվի Կովկասյան ջազի փառատոնը, որին կմասնակցեն կատարողներ Վրաստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից:
«Kavkaz Jazz Festival»-ը Վրաստանում անցկացվող միակ ոչ կոմերցիոն ջազ-փառատոնն է, որը նաեւ կրթական բաղադրիչ ունի: Նախագծի նպատակն է Հարավային Կովկասում ջազային կատարողների միջեւ մշակութային երկխոսության զարգացումը, ինչը կնպաստի հետագայում համատեղ նախագծերի իրականացմանը:
Նախագծի կազմակերպիչն է «Art Bridge» հասարակական կազմակերպությունը: Այն իրականացվում է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության եւ Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:
Փառատոնին, որն անցկացվում է 2010 թվականից, մասնակցել է 50 երաժիշտ: Այս տարի փառատոնին Հայաստանը կներկայացնի «Organ Trio» խումբը:

 

 

 

ԿՐՔՈՏ ՏԵՍԱԽԱՂ

Քիմ Քարդաշյանի նոր տեսախաղը կարող է նրան տարեկան 200 մլն դոլար եկամուտ բերել:
33-ամյա ռեալիթի աստղն ապացուցել է, որ ինքը վիրտուալ իրականության մագնատ է այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյան. Հոլիվուդ խաղը «iTunes»-ում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել:
Խաղը թողարկվել է հունիսի 25-ին` զբաղեցնելով երկրորդ տեղը ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածների կատեգորիայում:

 

 

 

ԲԵՅՈՆՍԵՆ ՀՂԻ Է

Բեյոնսեի ընկերուհին՝ հիփ-հոփ կատարող Լիլ Քիմը հայտարարել է, որ Բեյոնսեն կրկին հղի է: Ըստ նրա՝ ինքն այդ մասին պարզել է պատահմամբ, երբ եղել է Բեյոնսեի եւ նրա ամուսնու՝ Ջեյ Զիի համերգի ետնաբեմում: Լիլը Բեյոնսեին առաջարկել է մեկ գավաթ շամպայն խմել, ինչից վերջինս հրաժարվել է: Այդ ժամանակ Լիլը հարցրել է՝ ի՞նչ է պատահել, մի՞թե նա հղի է, ինչին ի պատասխան Բին ժպտացել ու պատասխանել է՝ այո:

 

 

 

ԿԵՂԾ «ՕՍԿԱՐ»

ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը հաստատել է Ջեյմ դե լա Ռոսայի մեղքը. տղամարդը համացանցային աճուրդներում վաճառել է «Օսկար» արձանիկի 9 կրկնօրինակ, ինչով խախտել է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի հեղինակային իրավունքները։ 2014թ. փետրվարին նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, իսկ հուլիսին սահմանվել է պատժամիջոց։
Դե լա Ռոսային, ով համացանցում վաճառել է 9 արձանիկ՝ յուրաքանչյուրը 850 դոլար արժողությամբ, պարտավորեցրել են 75.000 դոլար վճարել հեղինակային իրավունքների խախտման, եւ եւս 300.000 դոլար՝ ապրանքանիշի անօրինական օգտագործման համար։

 

 

 

ՄԱՐՍԻ
ԵՐԿՆԱՔԱՐԸ

Ամերիկյան «Curiosity» մարսագնացը, կարմիր մոլորակի վրա գտնվելու 2 տարվա ընթացքում առաջին անգամ երկնաքար է հայտնաբերել։
Գտնված նմուշին տրվել է «Լիբանան» անվանումը. այն ունի 2 մ լայնություն եւ իր ձեւով նման է այն երկնաքարերին, որոնք նախկինում Մարսի վրա հայտնաբերել են «Spirit» եւ «Opportunity» սարքերը։
Հավելենք, որ նմուշի լուսանկարներն արվել են դեռեւս մայիսի 25-ին, սակայն ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ «ՆԱՍԱ»-ն, այն հրապարակել է երեկ։
«Discovery.com» կայքը մանրամասնում է, որ մեծ եւ փոքր մասերից բաղկացած երկնաքարի բաղադրության մեջ առկա է մեծ քանակությամբ երկաթ, որը Մարսի մակերեւույթին էրոզիայի է ենթարկվել։
Հիշեցնենք, որ մարսագնացը հեռավոր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին՝ նպատակ ունենալով կյանքի գոյության նշաններ հայտնաբերել այնտեղ։




Լրահոս