ԿՈՄՍ ԴՐԱԿՈՒԼԱՅԻ ԱՄՐՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի Բրանի ամրոցը կառուցվել է 1313թվականին, որտեղ, ըստ լեգենդի, 2 ամիս փակված է եղել կոմս Վլադը։ Այդ պատմությունը եւ ամրոցը ոգեշնչել են Բրեմ Սթոքերին, ով գրել է «Դրակուլա» սարսափ վեպը։ Յուրաքանչյուր տարի վամպիրների հազարավոր երկրպագուներ այցելում են այս վայրը։
Ներկայացված լուսանկարներում կարելի է տեսնել այդ պատմական ամրոցի սենյակները, որտեղ Դրակուլան փակված է եղել։ Ամրոցում կա 32 ննջասենյակ, այն այժմ պահպանվում է որպես թանգարան՝ հիշեցնելով Դրակուլայի լեգենդի մասին։
Ամրոցը, որը գնահատվում է 70 մլն դոլար, 1920-ից ի վեր եղել է Ռումինիայի թագավորական ընտանիքի ամառային նստավայրը, սակայն այժմ այդ ընտանիքի ժառանգներն ամրոցի դռները բացել են հանրության համար։




Լրահոս