Հուլիսի 28-ին, ժամը 19.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նալբանդյան-Գետաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհի հետևանքով, տեղի ուժերով, տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եվ այրվածքների գիտական կենտրոն» են տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ Ս.Հ.-ն (ծնվ. 1986 թ.) և ուղևոր Ա. Ա.-ն (ծնվ. 1997 թ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.06-ին, մարվել՝ 20.28-ին:
Բժշիկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: