Դատավորները կոպիտ խախտումներ են թույլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք դատավորներին պատժելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը հրապարակվել է և արդեն հայտնի են երեք դատավորներին պատժելու պատճառները: Նշենք, որ Արդարադատության խորհրդի նիստում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, որոշվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին և Գրիշա Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Դատավորները, ըստ որոշման, քրեադատավարական օրենքի նորմի ,ակնհայտ և կոպիտ խախտումներե են թույլ տվել ԱԺ համաներում հայտարարելու մասին 2011-ի մայիսի 26-ի որոշումը կիրառելիս: “Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանը, Մ. Արղամանյանը և Գ. Մելիք-Սարգսյանը արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 11 ուժով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Խորhուրդը, Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի թիվ ԱԽ-8-Ո-11 որոշմամբ, հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին, 2-րդ կետերով և 161-րդ հոդվածով` Խորհուրդը որոշեց արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին և Գ. Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով”, – նշված է ԱԽ որոշման մեջ:




Լրահոս