
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նշված ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 9 հազար 600 գլուխ այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը կազմում է մոտ 21 հազար գլուխ:
Այս տարվա առաջին կիսամյակում առաջին անգամ Հայաստանից արտահանվել է նաև խոշոր եղջերավոր անասուն: Ըստ մաքսային ծառայության տվյալների, արտահանվել է 3 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնցից յուրաքանչյուրի միջին մաքսային արժեքը կազմել է 268 դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։