Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03.30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում թիվ 10 էլեկտրասյան դիմաց՝ Երևանյան լճի կամրջի հարևանությամբ, 30-ամյա Հայկ Առաքելյանը, վարելով ՎԱԶ 2109 մակնիշի ՏՏ1617 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է մայթեզրին մոտ կայանված՝ 34-ամյա Արման Գրիգորյանի վարած ԲԻԴ մակնիշի 29 ՕՏ 281 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին ընդհարվել է նույնպես կայանված ՎԱԶ 2107 մակնիշի 30 ԼՍ 829 համարանիշի ավտոմեքենային:Վթարի հետևանքով ՎԱԶ 2109-ի վարորդը և ուղևորներ՝ 26-ամյա Էդգար Համբարձումյանը, 23-ամյա Քրիստինե Սաֆարյանը, 27-ամյա Լուսինե Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ ԲԻԴ-ի ուղևորներ 42-ամյա Արմենուհի Մելքոնյանը, 26-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Քրիստինե Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ բոլոր վիրավորներ աղջիկները մշտապես հավաքվում են նշված հատվածում և հայտնի են որպես գիշերային թիթեռնիկներ: Նրանք ֆոտոլրագրողին կատակով նաև ասում էին. Եթե տուժողները լուրջ վնասվածքներ ստացած չլինեն, ապա վաղը-մյուս օրը նրանց կարող ես տեսնել նույն ժամին նույն վայրում. այսպես ասած՝ “հանդիպման վայրը փոխել չի կարելիե”:Ըստ ֆոտոլրագրողի՝ վարորդ Հ.Առաքելյանը ենթարկվել է բժշկական զննության, և պարզվել է, որ վերջինս եղել է ոչ սթափ վիճակում:
Երեվանյան լճի գիշերային թիթեռնիկները վթարի են ենթարկվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ