Պ. Հայրիկյան. ԱԻՄ-ը երբեք չի եղել մեկ մարդու կազմակերպություն:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցում ընտրություններին, քանի որ չեն ստացել համապատասխան աջակցություն: Անդրադառնալով այլ կուսակցությունների հետ միավորվելու հարցին՝ Հայրիկյանը նշեց, որ շաբաթ օրը իրենց ներկայացուցչական խորհրդի ընդլայնված նիստում կքննարկեն, թե ինչ դիրքորոշում պետք է դրսեւորի կուսակցությունը առաջիկա ընտրություններում: Հայրիկյանը հավաստիացրեց՝ կախված այն բանից, թե իրենք ում կաջակցեն կամ կընդդիմանան, ըստ այդմ էլ նրանց քվեարկողների թիվը 5-10 տոկոսով կամ կավելանա, կամ կնվազի։Հայրիկյանը խոսեց նաև ԵԺԿ հետ իրենց համագործակցության մասին` նշելով, որ իրենք 15 տարուց ավելի աշխատում են ԵԺԿ-ի հետ: Հիմա նույն կառույցի հետ համագործակցելու հայտ են ներկայացրել 4 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ Ժառանգություն, որոնք դիմել են դիտորդի կարգավիճակ ստանալու համար։ Այս կուսակցություններից ԱԻՄ-ին քիչ թե շատ հոգեհարազատ է ՀՀԿ-ն, քանի որ վերջինս ԱԻՄ-ի ծնունդն է։ Պ. Հայրիկյանը հավաստիացրեց, որ երբեք միայնակ որոշում չի կայացրել, քանզի ԱԻՄ-ը երբեք չի եղել մեկ մարդու կազմակերպություն:Նրա խոսքերով՝ ԵԺԿ-ն վաղ թե ուշ ստիպելու է 4 կուսակցություններին միավորված հանդես գալ:Հայրիկյանը նշեց, որ հնարավոր է՝ ԱԻՄ-ը լուծարվի. այսինքն՝ կուսակցությունը ոչ միայն լուծարվի, այլև դառնա անցյալի սեփականություն:




Լրահոս