Մոսկվայի մետրոպոլիտենը շարունակում է մետրոյի վթարից տուժած քաղաքացիների ապահովագրական գումարների վճարումը: Այսօրվա դրությամբ մահացածների ընտանիքներին ընդհանուր առմամբ վճարվել է 80 մլն ռուբլի, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ամբողջ փոխհատուցումն արդեն ստացել է 78 անձ: «Մոսկվայի մետրոպոլիտենի վթարից տուժածների փոխհատուցումը շարունակվում է, այժմ հատուկ հանձնաժողովի կողմից քննարկվում են շուրջ 100 դիմումներ», -նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք որ մետրոյի վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ին: Վթարի հետևանքով մահացել է 23 անձ, իսկ շուրջ 200-ը՝ ստացել վնասվածքներ: